Կատարելությունը
չունի սահմաններ
Ձեր նոր կյանքը
սկսվում է մեզ հետ
Healthcare Excellence Group-ը Հայաստանում գործող առողջապահական ծառայություններ մատուցող ինտեգրված ցանց է, որը տրամադրում է բժշկական օգնություն պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության, կոսմետիկ ստոմատոլոգիայի և մազերի փոխպատվաստման ոլորտում:
Մենք հպարտ ենք, որ տրամադրում ենք միջազգային մակարդակի մատչելի բժշկական պրոցեդուրաներ մատչելի գներով ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա բուժառուների համար:
HEG-ի կարևոր նշաձողերն են մեր հիվանդակենտրոն մոտեցման բարձր արդյունքներն ու հաջողությունները, ինչպես նաև առողջապահական ծառայությունների համակարգման ոլորտում մեր առաջատար դիրքը:
Ինչու՞ են մարդիկ վստահում մեզ
Միջազգային հավատարմագրում անցած և պարգևատրված թիմ ենք
Վերջին 11 տարիների ընթացքում անընդմեջ պարգևատրվել ենք «Պացիենտների ծառայության մրցանակով»:
Թիմն ընդգրկված է հավաստագրված և միջազգայնորեն հավատարմագրված վիրաբույժներով
Մենք համագործակցում ենք վիրաբույժների հետ՝ հիմնվելով նրանց որակավորման, փորձի և հաջողության մակարդակի վրա:
Որդեգրել ենք անհատակենտրոն մոտեցում
Բուժառուների առողջությունը, տեսքը և գոհունակությունը մեզ համար առաջնահերթություն է:
Բուժման համալիր փաթեթներ
Առաջարկում ենք բուժման համալիր փաթեթներ, որոնք ներառում են կացարան, տրանսֆեր օդանավակայան, բուժում և դեղորայք:
Արդեն ունենք 6000+ երջանիկ բուժառուներ
Մեր ողջ աշխատանքի ընթացքում հաջողությամբ կատարել ենք վիրահատություններ աշխարհի ավելի քան 6000 բուժառուների համար:
Անվճար խորհրդատվություն և բուժման ծրագիր
Առաջարկում ենք անվճար խորհրդատվություն և բուժման հստակ ծրագիր։
HEG Պլաստիկ
Մենք հասկանում ենք, որ պլաստիկ վիրաբուժության ընտրությունը կարող է բարդ լինել: Մեր փորձառու վիրաբույժների թիմը երաշխավորում է անհատական մոտեցում և տասնյակ դրական արձագանքներ մեր բուժառուներից, որոնք նպաստում են կայացված որոշման նկատմամբ վստահության ձևավորմանը: Ահա որոշ ընթացակարգեր, որոնք մենք առաջարկում ենք:
HEG Դենտալ
Չե՞ք համարձակվում ժպտալ բացակայող կամ անհարթ ատամների պատճառով: Մենք առաջարկում ենք լուծումների լայն շրջանակ, որոնցից կարող եք ընտրել, բայց չսահմանափակվելով հետևյալով.
HEG Մազեր
Մազերի փոխպատվաստումը նպատակ ունի բարձրացնել ձեր ինքնագնահատականը և բարելավել ձեր արտաքին տեսքը: Անկախ պատճառից, HEG-ը միշտ պատրաստ է ձեզ առաջարկել մազաթափության բուժում և ճաղատության խնդրի մշտական լուծում:
Ձեր ուղևորության ծրագիրը
Քայլ 1
Կապ հաստատե՛ք մեզ հետ, ստացե՛ք ձեր բուժման անվճար ծրագիրը և տեսախորհրդատվությունը։
Քայլ 2
Թու՛յլ տվեք օգնել ձեզ օդանավակայանի տեղափոխման, կացության և 24/7 աջակցության հարցում։
Քայլ 3
Բժշկական ձեր պրոցեդուրան կատարե՛ք մեր հոգատար բժշկի հետ։
Քայլ 4
Հետագա խնամքին հետևելը և աջակցությունը HEG թիմի կողմից ևս ապահովված է։